Զարուհի Բաթոյանը Հնդկաստանում մասնակցել է «International Purple Fest 2025» փառատոնին

Հնդկաստանի կառավարության, Գոայի նահանգային կառավարության եւ ՄԱԿ-ի Հնդկաստանի գրասենյակի հրավերով հոկտեմբերի 9-12-ն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը մասնակցել է «International Purple Fest 2025» փառատոնին: Փառատոնի նպատակն էր խթանել ներառականությունը եւ մատչելիությունը: Միջոցառման շրջանակում՝ որպես խոսնակ, պատգամավորը մասնակցել է պանելային քննարկումներին, որոնք նվիրված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցությանը, ունիվերսալ դիզայնին եւ առողջապահական ծառայությունների մատչելիությանը: Քննարկումն
երի ընթացքում Զարուհի Բաթոյանը ներկայացրել է հայաստանյան փորձը, անդրադարձել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտին եւ մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերներին: Պատգամավորն ընդգծել է ներառման եւ մատչելիության գործընթացների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ տեղական ու միջազգային մակարդակներում փորձի փոխանակման կարեւորությունը: Փառատոնն ուղեկցվել էր ցուցահանդեսներով, մշակութային ծրագրերով, օժանդակ տեխնոլոգիաների եւ նորարար լուծումների ցուցադրություններով, ինչպես նաեւ տարբեր ժամանցային միջոցառումներով: