Արտաշատի ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպք են բացահայտել

Արտաշատի ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպք են բացահայտելՀամայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Քաղցրաշեն գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը տան բակում կանեփ է աճեցնում։Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները և ՊՊԳՎ Արտաշատի պահպանության բաժնի ծառայողները 29-ամյա քաղցրաշենցու տան բակում և ծաղ
կանոցում հայտնաբերել են կանեփի 44 բույս և 2 կիսաչոր ճյուղ:Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: