Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծին

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 6-ի հերթական նիստում: Հայտարարության տեքստը՝ այստեղ: Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ հայտարարության վերաբերյալ տեղի է ունեցել խորհրդարանական լսումներ: Նա նշել է, որ լսումների ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ միանում է նախաձեռնված գործընթացին: Հայկ Մամիջանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ հայտարարության նախագծի տեքստի վերաբերյալ: Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը, ներկայացնելով իր դիտարկումները

, նշել է, որ ժամանակավրեպ է թե՛ հայտարարությունը, թե՛ նախաձեռնված գործընթացը՝ առաջարկելով բացասական եզրակացություն տալ քննարկմանը ներկայացված ԱԺ հայտարարության նախագծին: Հայտարարության նախագծի վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները` ներկայացնելով իրենց դիտարկումները: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցադրումներին եւ ելույթներին: Նա կոչ է արել դեմ քվեարկել հայտարարության նախագծին: Եզրափակիչ ելույթում Հայկ Մամիջանյանը եւս անդրադարձել է ելույթներին ու դիտարկումներին: Քվեարկությամբ հանձնաժողովը հայտարարության նախագծին տվել է բացասական եզրակացություն:



ԼՐԱՀՈՍ