«ԼՍՈՖԹ»-ը 30 տարեկան է․ նվիրված աշխատանքը՝ որպես հաջողության գրավական .banks.am

Սեպտեմբերի 26-ին Երեւանում կայացավ «ԼՍՈՖԹ» ընկերության 30-ամյակին նվիրված միջոցառումը։ Տեխնոլոգիական համայնքի համար սա ոչ միայն տոն էր, այլեւ յուրատեսակ հայացք դեպի անցած ճանապարհ՝ մարտահրավերներով, նվաճումներով եւ ապագայի նոր տեսլականով։«ԼՍՈՖԹ»-ը հիմնադրվել է 1995 թվականին, այն օրերին, երբ Հայաստանում գրեթե չկային անհրաժեշտ պայմաններ՝ ոչ էլեկտրականություն, ոչ էլ կապի կայուն համակարգ։ Սակայն ընկերությունը, մեկնարկելով ընդամենը հինգ աշխատակիցներով եւ մեկ համակարգչով, կարողացավ դառնալ Հայաստանի ֆինանսական համակարգի ավտոմատացման առաջատարներից։ Այսօր այն սպասարկում է ՀՀ Կենտրոնական բանկին, նախարարություններին, բանկերին ու վարկային կազմակերպություններին՝ ապահովելով կարեւորագույն ծրագրային մի շարք լուծումներ։ Միջոցառման բացման խոսքում ընկերության տնօրեն Լարիսա Լալայանը հիշեց «ԼՍՈՖԹ»-ի առաջին քայլերը. «30 տարի առաջ աշխատում էինք գրեթե զրոյական պայմաններում։ Չունեինք համակարգիչ, մեր առաջին համակարգիչը գնեցինք միայն վեց ամիս անց։ Սկզբնական շրջանում Կենտրոնական բանկը մեզ սենյակ տրամադրեց։ Վեց ամիս անց արդեն վարձեցինք երկու փոքրիկ սենյակ, որտեղից էլ սկսվեց մեր մեծ ճանապարհը։ Այսօր մենք ունենք շուրջ 70 աշխատակից եւ շարունակ փորձում ենք ընդլայնվել»,- պատմեց Լարիսա Լալայանը։Նա ընդգծեց, որ թիմի հաջողության առանցքում մարդիկ են։ Այդ նվիրվածությունն ու թիմային ոգին են շարունակ նպաստել մեր զարգացմանը»։ Միջոցառման ընթացքում «ԼՍՈՖԹ»-ի ղեկավարն անդրադարձավ նաեւ անցած 30 տարիների ընթացքում հաղթահարած դժվարություններին։ Խոսելով առաջին տարիների մասին՝ նա հիշեց, որ հաճախ ստիպված էին լինում աշխատել տան պայմաններում կամ ուղեւորվել երկարատեւ գործուղումների՝ առանց տարրական հարմարությունների։ «Դա կյանքի ու մահվան հարց էր, քանի որ ոչ մի բանկ չէր կարող կանգ առնել»,- հիշեց տիկին Լալայանը։«ԼՍՈՖԹ»-ը մշտապես եղել է ֆինանսական ոլորտի առաջատար տեխնոլոգիական գործընկերը։ Սկսած առաջին օնլայն բանկինգի լուծումներից մինչեւ ժամանակակից բարդ ենթակառուցվածքնե

«ԼՍՈՖԹ»-ը 30 տարեկան է․ նվիրված աշխատանքը՝ որպես հաջողության...

ր՝ ընկերությունը քայլել է ժամանակի պահանջներին համընթաց։Ընկերության առաքելությունը պարզ է․ ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն ֆինանսական հաստատություններին իրենց հաճախորդներին սպասարկել ավելի արագ, անվտանգ եւ արդյունավետ։ «ԼՍՈՖԹ»-ը տրամադրում է անհատականացված ծրագրեր՝ սկսած բանկային հիմնական գործառույթների ավտոմատացումից մինչեւ բջջային հավելվածներ։Այսօր «ԼՍՈՖԹ»-ի գործընկերների թվում են՝ Կենտրոնական բանկը, Արցախբանկ, IDBank-ը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Յունիբանկը, Արդշինբանկը, ՀՀ ֆինանսների, ներքին գործերի, առողջապահության նախարարությունները, Երեւանի քաղաքապետարանը, ինչպես նաեւ մի շարք վարկային եւ ֆինանսական կազմակերպություններ։ «ԼՍՈՖԹ»-ի լուծումներն ընդգրկում են բանկային հիմնական համակարգեր (LSBank), բյուջետային եւ գանձապետական ծրագրեր (LSBudget, LSFinance), ինչպես նաեւ հեռահար սպասարկման գործիքներ (I-Banking, M-Banking, Client-Treasury): Ընկերությունն առաջարկում է նաեւ թվային գրանցման, տեղեկատվական անվտանգության ու բիզնես գործընթացների ավտոմատացման ծառայություններ։ Լարիսա Լալայանը վստահ է, որ «ԼՍՈՖԹ»-ը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու․ «Մենք միշտ աշխատում ենք քայլել ժամանակին համընթաց, կատարելագործել մեր ծրագրերը եւ նորարար լուծումներ բերել։ Մեր համակարգերը երբեք չեն մնում անփոփոխ․ դրանք զարգանում են նոր տեխնոլոգիաների հետ միասին», – ընդգծեց նա։ «ԼՍՈՖԹ»-ը մեծ դեր է խաղում ներկայիս հայաստանյան ֆինանսական ոլորտի կայացման ու արդիականացման գործում։ Այսօր ընկերությունը ոչ միայն բանկային համակարգի, այլեւ պետական կառավարման ու կրթական ոլորտի համար կարեւորագույն տեխնոլոգիական լուծումների մատակարարն է։ Իսկ 30-ամյակի տոնը դարձավ հիշեցում, որ հաջողության հիմքում հաճախ ամենադժվար տարիներին դրսեւորված համառությունն ու նվիրվածությունն են։Աստղիկ ՀովհաննեսովԼուսանկարները

«ԼՍՈՖԹ»-ը 30 տարեկան է․ նվիրված աշխատանքը՝ որպես հաջողության...

՝ Էմին Արիստակեսյանի եւ «ԼՍՈՖԹ»-ի



ԼՐԱՀՈՍ