Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության Սենատի նախագահ Պեդրո Ռոյանի հետ
Աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության Սենատի նախագահ Պեդրո Ռոյանի հետ: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար, ինչին ի պատասխան` Պեդրո Ռոյանն ընդգծել է նման այցերի կարեւորությունը երկկողմ կապերն ամրապնդելու տեսանկյունից: Միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցերից բացի` զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող թեմաները: Առանձին անդրադարձ է կատ
արվել ,Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճմանե (TRIPP) հաղորդակցության ծրագրին: Կարեւորելով Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ստորագրված փաստաթղթերը` Սենատի նախագահը նշել է, որ Իսպանիան սպասում է խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը` հավելելով, որ խաղաղության հաստատումն այլընտրանք չունի: Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին` կարեւորելով անհետ կորած համարվողների հարցը: