ՀՖԿՍՊԻ-ի շախմատիստ ուսանողները՝ Երևանում անցկացված Եվրոպայի համալսարանների առաջնության հաղթողներ

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները դարձել են Երևանում անցկացված 2025 թվականի Եվրոպայի համալսարանների շախմատի առաջնության ոսկե մեդալակիրներ՝ թե՛ տղաների, և թե՛ աղջիկների մրցապայքարում։ Տղաների թիմը դարձել է առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր՝ գրավելով 1–ին հորիզոնականը նաև կայծակնային շախմատի ձևաչափով անցկացված մրցումներում։ ՀՖԿՍՊԻ–ի տղաների թիմի կազմում առաջնությանը մասնակցել են Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը, իսկ աղջիկների թիմում՝ Մարիամ Ավետիսյանը և Մարիամ Խաչատրյանը: Թիմի մարզիչը Մարմնամարզության, սպորտային պարերի, գեղասահքի և շախմատի ամբիոնի դոցենտ Երվանդ Հակոբյանն էր։ Առաջնությանը մասնակցել է 17 երկրի 32 համալսարանի 40 թիմ

: Հայաստան է ժամանել շուրջ 120 պատվիրակ։ Առաջնությունը կազմակերպվել է Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի (EUSA), Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և ՀՊՏՀ նախաձեռնությամբ, մասնագիտական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի շախմատի ակադեմիան։
