Apicius Armenia-ն, հյուրընկալության հմտություններն ու Ֆլորենցիայի փորձը՝ Դիլիջանում .banks.am

Հայ ուսանողներն իրենց մոտիվացվածությամբ զարմացրել են իտալացի մասնագետներին։ Իտալացի փորձագետներն էլ իրենց գիտելիքներով են զարմանալի դռներ բացելու հայ ուսանողների առաջ։ Նրանց հանդիպման վայրը սեպտեմբերի 3-ին Դիլիջանում բացված Apicius Armenia-ն է՝ տարածաշրջանում հյուրընկալության եւ սննդի գերազանցության առաջին միջազգային դպրոցը, որն Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում գործող Apicius International School of Hospitality-ի «դուստրն» է։ Դպրոցը Հայաստանում առաջարկում է նույն ակադեմիական ծրագրերը, ինչ Իտալիայում։ Ուսանողները կարող են երկու տարի շարունակ սովորել Հայաստանում կամ կրթության երկրորդ տարին անցկացնել Ֆլորենցիայում։ Այս մոտեցումը հնարավորություն կտա համատեղել երկու քաղաքների կրթական փորձն ու մշակույթների երկխոսությունը, ուսանողներին փոխանցել միջազգային չափանիշներով պատրաստություն եւ հետաքրքիր փորձառություն։-ը Երեւանում մասնակցել է Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցի պաշտոնական շնորհանդեսին ու առանձնացրել ուշագրավ հատվածները։ Մարտահրավերներով լի նախագիծՄասիմո Բոկուս, Apicius International School of Hospitality, Սննդի և գինու ուսումնասիրությունների տնօրեն, Գործադիր սու-շեֆ, WorldChef-ի կողմից հավաստագրված խոհարարության ոլորտի մանկավարժԴիլիջանում բացված Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցը մարտահրավերներով լի նախագիծ է, որը մենք կարողացել ենք իրականություն դարձնել ընդամենը մեկ տարվա ընթացքում։ Դպրոցը բացելու առաջին քայլերն արել ենք դեռեւս 2024 թվականի օգոստոսին։ Այս դպրոցը Apicius Florence-ի մասնաճյուղն է, որն ունի 27 տարվա պատմություն։ Մենք ի վիճակի ենք եղել Ֆլորենցիայի Apicius-ում կուտակած փորձն ու փորձառությունը ներդնել այս նախագծի իրականացման մեջ։ Ես եւ գործընկերս, երբ օգոստոսին գալիս էինք Հայաստան, այնքան էլ մեծ սպասելիքներ չունեինք, բայց այստեղ տեսածից շատ ոգեւորվեցինք, քանի ուսանողները շատ մոտիվացված էին։ Կարծում եմ՝ ուսանողներն էլ իրենց կողմից զգում են մեծ պատասխանատվություն՝ որպես այս ծրագրի առաջին մասնակիցներ։ Այս պահին դեռ կարգավորում ենք տեխնիկական հարցերը, ուսանողներին սովորեցնում ենք հյուրընկալության եւ սննդի պատրաստման տեխնիկական հմտություններ, բայց միեւնույն ժամանակ չենք մոռանում մշակույթների երկխոսությունն ու համադրությունը, որոնք նույնպես կարեւոր են այս համատեքստում։ Կարծում եմ՝ ուսանողների համար եւս հետաքրքիր է, քանի որ Իտալիան բացահայտում են իտալացի մասնագետի միջոցով։ Ցանկացած մշակույթ հասկանալու համար անհրաժեշտ է անցնել սահմանները, այդ սկզբունքը գործում է նաեւ հյուրընկալության ոլորտում։ Փոփոխությունների գնացող առաջին 25 ուսանողըԿատյա Բրեդիխինա, Apicius Armenia նախագծի եւ Green Rock Foundation-ի ղեկավար Այս նախագիծն իրականացնում ենք Ֆլորենցիայի Արվեստների համալսարանի մաս կազմող Apicius դպրոցի հետ, որը հիանալի փորձ ունի միջազգային հյուրընկալության ոլորտի համար մասնագետների պատրաստման գործում։ Նախատեսում ենք երկու դասարան ունենալ՝ յուրաքանչյուրում առավելագույնը 25 ուսանող։ Առաջին տարին, սակայն, սկսել ենք ընդհանուր 25 տեղով, որպեսզի տեսնենք, թե ինչպես ծրագիրը կզարգանա։ Միեւնույն ժամանակ, ակնկալում ենք, որ հաջորդ տարի կունենանք արդեն 50 ուսանող։ Մեր ուսանողները կարող են կրթությունը շարունակել Ֆլորենցիայում, միեւնույն ժամանակ, հաջորդ տարի նախատեսում ենք ներգրավել նաեւ ուսանողների Իտալիայից, ովքեր, օրինակ, կուզենային բացահայտել Հայաստանը, ստանալ նոր փորձառություն եւ կրթական ծրագրի առաջին տարին անցկացնել Հայաստանում, իսկ երկրորդը՝ սովորել Իտալիայում։ Դպրոցի համար ընտրել ենք Դիլիջանը, որովհետեւ այն անհավանական գեղեցիկ վայր է։ Այստեղ է գտնվում նաեւ Կենտրոնական բանկի վերապատրաստման եւ հետազոտական կենտրոնը, UWC Դիլիջանը, այլ դպրոցներ։ Դիլիջանը, որպես զբոսաշրջային ուղղություն, անհավատալի արագությամբ զարգանում է, մենք էլ մեր կողմից ուզում ենք զարգացնել այս ուղղությունը եւ ավելացնել հյուրընկալության ոլորտի կրթությունը։ Green Rock հիմնադրամը զբաղվում է Դիլիջանի ենթակառուցվածքային նախագծերի զարգացմամբ։ Շուտով նախատեսվում են մի շարք խոշոր նախագծեր, որոնց համար առաջնահերթ անհրաժեշտ են կադրեր հյուրընկալության ոլորտում։ Ուստի այս պարագայում մենք շատ ներդաշնակ զարգանում ենք եւ միասին զարգացնում տարածաշրջանը։ Մեր դպրոցում սովորում է երկու ուսանող Դիլիջանից, որոնք ստանում են ամբողջական ուսման վարձ։ Միեւնույն ժամանակ ուսանողներ ունենք Արցախից, Երեւանից եւ Վանաձորից, ովքեր ստացել են մասնակի կրթաթոշակ։ Եթե մարդ ցանկանում է զարգանալ հյուրընկալության ոլորտում, հյուրընկալության կառավարման մեջ, պատրաստ ենք տրամադրել ֆինանսական աջակցություն, որպեսզի այդ մարդը ստանա նոր մասնագիտություն եւ նոր երազանք։ Ուսանողները տաբեր տարիքի են՝ 17 տարեկանից, որոնց համար փաստաթղթերը ստորագրում են ծնողները, մինչեւ 55 տարեկան։ Այս մարդիկ ցանկանում են փոփոխություններ կատարել իրենց կյանքում, ստանալ նոր մասնագիտություն, որոշներն էլ՝ բացել սեփական ռեստորանը։ Դպրոցի առաքելությունըԿատերինա Դանեկինա, Green Rock ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Apicius Armenia-ն մեծ ձեռքբերում է ոչ միայն Դիլիջանի, որտեղ տեղակայված է դպրոցը, այլեւ ամբողջ Հայաստանի համար։ Green Rock ընկերությունը Դիլիջանում իրականացնում է մի շարք խոշոր միջազգային նախագծեր՝ 210 սենյակով հյուրանոցից մինչեւ 650 տեղանոց երաժշտական դահլիճ։ Եվ միայն այս երկու նախագծերը պահանջելու են մոտ 600 պրոֆեսիոնալ եւ մոտիվացված աշխատակից։ Այդ պատճառով էլ որոշվեց Դիլիջան բերել միջազգային հյուրընկալության դպրոց, որը կարող է պատրաստել անհրաժեշտ մասնագետներ ոչ միայն այս նախագծերի, այլեւ ամբողջ շուկայի համ

ար: Արդյունքում այսօր Դիլիջանում գործում է Apicius դպրոցը:Մանե Աբազյան, Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցի ակադեմիական ծրագրերի ղեկավարՄեր դպրոցի առաջին առաքելությունն է տրամադրել ակադեմիական ծրագիր։ Հաջորդը պրոֆեսիոնալ զարգացման ծրագիրն է, երրորդը՝ սիրողական վերապատրաստման ծրագիրը։ Ակադեմիական ծրագիրն իր մեջ պարունակում է երկու բաղադրիչ՝ առաջին կոմպոնենտը հյուրընկալության կառավարումն է, երկրորդը՝ սննդի, գինու եւ առողջ ապրելակերպի ուսումնասիրությունը։ Ակադեմիական ծրագիրը երկու տարվա կրթական ծրագիր է, առաջին տարին մենք ապահովում ենք ֆունդամենտալ կրթություն, իսկ երկրորդ տարին արդեն անցնում ենք նեղ մասնագիտացումների: Մենք ապահովում ենք նաեւ կրթաթոշակ այն ուսանողներին, ովքեր դրա կարիքը ունեն։ Ունենք դրամահայթայթման պրոցես, որը ստանում ենք եւ Green Rock-ից, եւ այլ դոնորներից։ Մարինե Սիմոնյան, GreenRock հիմնադրամի գործընկերային հարաբերությունների մենեջեր Դպրոցի պրոֆեսիոնալ զարգացման ծրագրերը նախատեսված են հյուրընկալության ոլորտի կազմակերպությունների համար, որոնք աշխատակազմերը չեն կարող մասնակցել երկու տարվա ակադեմիական ուսուցման ծրագրերին։ Նրանց համար մշակել ենք նաեւ կարճաժամկետ ծրագրեր, որոնք թիրախավորված են տվյալ ընկերությունում առկա կոնկրետ խնդիրների լուծման համար։ Դասընթացները իրականացվում են երկու ուղղությամբ։ Առաջինը հյուրընկալության կառավարում է, որը կենտրոնացած է անձնակազմի կառավարման, մարկետինգի, հաճախորդների սպասարկման եւ այլ խնդիրների վրա։ Դասընթացների տեւողությունը սկսվում է մեկ օրից եւ առավելագույնը կարող է տեւել երեք շաբաթ։ Այս դասընթացը ստեղծված է ընկերությունների կոնկրետ խնդիրները լուծելու համար։ Երկրորդը՝ Food, Wine & Wellness-ն է, որը ներառում է սննդի, գինու եւ առողջ ապրելակերպի թեմայով դասընթացներ։ Առաջարկում ենք ինչպես ֆիքսված դասընթացներ, այնպես էլ՝ ճկուն, անհատականացված ծրագրեր հյուրանոցների, ռեստորանների եւ այլ կազմակերպությունների համար։ Դիլիջանը տուրիստական կենտրոն է, մենք նպատակաուղղված ենք նաեւ իտալական փորձը բերել Հայաստան՝ կարճաժամկետ մեկօրյա դասընթացների միջոցով։ Սրանք ավելի շատ ժամանցային դասընթացներ են, որոնք ուղղված են զբոսաշրջիկների ներգրավմանը, կարող է լինել օրինակ պաստայի պատրաստման, պիցցայի պատրաստման եւ նմանատիպ կարճաժամկետ այլ դասընթացներ, որոնք մեծ պահանջարկ ունեն այսօր շուկայում։ Մեր հիմնական նպատակը տարածաշրջանում հյուրընկալության ոլորտում հեղափոխություն իրականացնելն է։ Հաճախ, երբ գնում ենք այս կամ այն ռեստորան, հյուրանոց, բախվում ենք ինչ-որ խնդիրների եւ փորձում ենք գտնել այդ խնդիրների լուծման ճանապարհը։ Այդ ճանապարհը հենց կրթությունն է, որն ընկած է ցանկացած ոլորտի հաջողության հիմքում։ HoReCa ոլորտի մեր գործընկերներին տրամադրում ենք մի շարք առավելություններ, որպեսզի ֆինանսական գործոնները եւ մի շարք այլ արտաքին գործոններ խոչընդոտ չհանդիսանան անձնակազմի զարգացման համար։ Անի ԽչոյանԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
