🎥 Նոր նախաձեռնություն՝ երևանյան բակերում մարզական կյանքն ակտիվացնելու նպատակով

Կենտրոն վարչական շրջանը մասնավորի հետ գործակցությամբ իրականացրել է հերթական նախաձեռնությունը: Երևանյան բակերում մարզական կյանքն ակտիվացնելու նպատակով կառուցված նոր ու հարմարավե

տ մարզահրապարակում երեխաները հնարավորություն ունեն խաղալ ֆուտբոլ և բասկետբոլ: Այն հագեցած է անհրաժեշտ սպորտային կահավորմամբ: “Street Ball Armenia” կազմակերպությունը, որը զբաղվում է սպորտաձևերի զարգացմամբ, իր ներդրումն է ունեցել մարզահրապարակը սպորտային բոլոր չափանիշներին համապատասխան դարձնելու գործում: Մայրաքաղաքում շարունակվելու է նմանատիպ մարզադաշտերի կառուցումը:



ԼՐԱՀՈՍ