Ովքե՞ր կարող են օգտվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից և սպասարկումից .Iravaban.net

Պետությունը հատուկ կարգով ապահովում է անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն սոցիալապես անապահով և առանձին խմբերի համար։ Այս կարգավորումը սահմանված է ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318–Ն որոշմամբ։ Ստորև ներկայացված են այդ խմբերը․ Ի՞նչ անվճար և արտոնյալ բժշկական օգնություն է տրամադրում պետությունը ՀՀ պետական բյուջեի առողջապահական ոլորտի ծրագրերին ֆինանսավորման հաշվին ապահովում է հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժօգնություն՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով։ Բոլոր քաղաքացիների համար անվճար են՝ Բոլոր քաղաքացիները կարող են անվճար օգտվել նաև արտահիվանդանոցային (պոլիկլինիկական) ծառայություններից, բացառությամբ ստոմատոլոգիական ծառայությունների։ Սոցիալապես անապահով և հատուկ խմբերի համար անվճար են նաև ստոմատոլոգիական և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները։ Բոլոր քաղաքացիները կարող են զեղչով օգտվել հետևյալ ծառայություններից (բացառությամբ սոցիալապես անապահովների, որոնց համար դրանք տրամադրվում են անվճար)՝ Կարևոր է իմանալ․ Եթե պետության նախատեսած գումարները տվյալ ամսում սպառվել են, ապա անվճար կամ արտոնյալ բուժօգնությունը կազմակերպվում է հերթագրությամբ։ Միայն հատուկ դեպքերում հնարավոր է ստանալ բուժօգնություն արտահերթ կարգով։ Մի մոռացե՛ք, առողջապահական ծառայություններից օգտվելիս միշտ պարզել, թե որ խմբին են հասանել
ի անվճար կամ արտոնյալ ծառայություններ։ Դա ձեր օրինական իրավունքն է։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։ Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։