«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին հետախուզվողին

Սեպտեմբերի 10-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ չվերթի հաշվառումից հետո ձերբակալվել է 31-ամյա մի օտարերկրացի։Նա մայիսի 5-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։Նրա հայտնաբերման մասին հա

յտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ