Առաջարկվում է ոռոգման նպատակով Սեւանա լճից 2025 թ. բացթողման 170 մլն մ3 չափաքանակը փոխել՝ դարձնելով մինչեւ 200 մլն մ3

ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի 2025 թվականի սեպտեմբերի 8-ին գումարված ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ««Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկումն ԱԺ  որոշմամբ կիրականացվի հատուկ ընթացակարգով՝ այն առաջին ընթերցմամբ  ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի տեղեկացմամբ  առաջարկվում է  փոխել օրենքով սահմանված՝ ոռոգման նպատակով Սեւանա լճից 2025 թվականի բացթողման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչեւ 200 մլն մ3: Նախարարի խոսքով խնդիրը պայմանավորված է տեւական շոգ եւ չոր եղանակային պայմաններով: Ըստ նախաձեռնության հիմնավորման՝ նշված դեֆիցիտը մինչեւ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանի համար հրատապ է եւ անհրաժեշտ է լրացնել Սեւանա լճից լրացուցիչ ջրբացթողումներով՝ մինչեւ 30 մլն մ3: Դավիթ Խուդաթյանը պատասխանել է պատգամավորների հարց

երին: Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:



ԼՐԱՀՈՍ