Հողատարածքում աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոց․ Վաղարշապատի ոստիկանները բացահայտեցին դեպքը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 42-ամյա տղամարդը բնակության հասցեում պահում է մարիխուանա և կից հողատարածքում աճեցնում կանեփ:Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները սեպտեմբերի 10-ին այցելել են Բաբաջանյան փողոցում գտնվող վագոն-տնակ, որի կից հողատարածքում ակնհայտ երևացել են կանեփի բույսեր: 42-ամյա տղամարդը հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել, իսկ վագոն-տնակում մարիխուանա է պահում:Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել են կաթուցիչ, ծխելու համար հարմարեցված սարքավորում՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածով, 742 գրամ չորացված-մանրացված դեղն

ականաչավուն զանգված և կանեփի բույսեր:42-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնեղ մարմին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

ՏՏ և Գիտություն