Ազգային տիկնիկային թատրոնը Բրազիլիայում մասնակցել է «Animaneco Joinville» միջազգային փառատոնին

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը մասնակցել է Բրազիլիայի Ժոնվիլ քաղաքում անցկացված «Animaneco Joinville» 7-րդ միջազգային տիկնիկային թատերական փառատոնին։ Տիկնիկային թատրոնը հանդես է եկել «Մատնաչափիկը» ներկայացմամբ՝ այն խաղալով երկու անգամ պորտուգալերենով։ Փառատոնի շրջանակում կայացել են մի շարք կարևոր հանդիպումներ։ Թատրոնի գործունեությամբ հետաքրքրվել են Արգենտինայի և Բրազիլիայի այլ միջազգային փառատոների ղեկավարներ, ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածությո

Ազգային տիկնիկային թատրոնը Բրազիլիայում մասնակցել է «Animane...

ւններ 2026-2028 թվականներին կայանալիք փառատոների համար։ Բրազիլիայի «Animaneco Joinville» 7-րդ միջազգային տիկնիկային թատերական փառատոնին 24 թատերախումբ է մասնակցել ամբողջ աշխարհից, այդ թվում՝ Լատինական Ամերիկայից և եվրոպական առաջատար երկրներից։ Այցի շրջանակում Բրազիլիայի և Արգենտինայի հայ համայնքների առաջարկությամբ կազմակերպվել են ներկայացումներ Սաո Պաուլոյում և Բուենոս Այրեսում գործող հայկական դպրոցի երեխաների համար, ինչպես նաև անցկացվել են կրթական վարպետության դասեր՝ ստվերային տիկնիկների պատրաստման թեմայով։

Ազգային տիկնիկային թատրոնը Բրազիլիայում մասնակցել է «Animane...



ԼՐԱՀՈՍ