UBPay եւ URemit դրամական փոխանցումների համակարգերը դարձել են գործընկերներ .banks.am

Հայաստանյան UBPay համակարգը համագործակցություն է սկսել կանադական Uremit ընկերության հետ, որը մասնագիտացած է միջազգային դրամական փոխանցումների ուղղությամբ: Համագործակցության շրջանակում հաճախորդները հնարավորություն են ստանում դրամական փոխանցումներ ուղարկել Հայաստանից ԱՄՆ, Կանադա, Վիետնամ, Ֆիլիպիններ, ԱՄԷ, Եգիպտոս, Թաիլանդ, Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա, Շրի Լանկա, SEPA-ի կազմում ընդգրկված եվրոպական երկրներ եւ հակառակ ուղղությամբ:Հայաստանից փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով: Հասցեատերերը կարող են գումարը ստանալ նշված երկրների ազգային արժույթով՝ բանկային հաշվեհամարին, քարտին կամ կանխիկ եղանակով: Uremit ցանցն ունի 150 000 վճարման կետ: Միջնորդավճարը կազմում է՝ սկսած 1%:Մուտքը նոր շուկաներ UBPay-ի համար կարեւոր փուլ է նշանավորում: Գործընկերությունն URemit-ի հետ ընդլայնում է դրամական փոխանցումների աշխարհագրությունը եւ թույլ է տալիս UBPay-ին հաճախորդներին առաջարկել առավել շահավետ պայմաններ եւ փոխարժեքներ: Ներկա պահին UBPay-ին բաժին է ընկնում շուկայի ավելի քան 30%-ը:ՀՀ ԿԲ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025թ.-ի առաջին կիսամյակում արագ դրամական փոխանցումների համակարգերով Հայաստան եւ երկրից դուրս կատարված ֆիզիկական անձանց փոխանցումներն աճել են 6.7%-ով՝ 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Փոխանցումների միջին ամսական աճը 2025թ.-ի հունվար–հուլիս ամիսներին կազմել է շուրջ 8.2%։«Մենք հասկանում ենք, թե շատ ընտանիքների համար որքան կարեւոր են արագ եւ հուսալի դրամական փոխանցումները: Դրանք անհրաժեշտ են ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով՝ օգնելով հոգալ ամենօրյա, բժշկական եւ կրթական ծախսերը: Uremit-ի հետ համագործակցությունը կարեւոր քայլ է մեր ծառայությունների մատչելիության եւ հարմարավետության բարձրացման համար: Մենք ուրախ ենք տեխնոլոգիապես զարգացած եւ դինամիկ աճող ընկերության հետ համագործակցության առթիվ, որի շնորհիվ մենք մեր հաճախորդների համար բացում են
ք ավելի լայն հնարավորություններ՝ արագ եւ անվտանգ դրամական փոխանցումներ կատարելու համար»,- նշել է UBPay-ի տնօրեն Սեյրան Սարգսյանը:UBPay-ը տեխնոլոգիական հարթակ է, որն ապահովում է հուսալի դրամական փոխանցումներ: Այն առաջարկում է ժամանակակից ֆինտեխ լուծումներ, որն օգնում է բանկերին եւ վճարահաշվարկային ընկերություններին հեշտությամբ ինտեգրել դրամական փոխանցումների ծառայությունները:ՀՀ Կենտրոնական բանկը 2025թ. հուլիսի 29-ին UBPay-ին եւ URemit-ին համագործակցության թույլտվություն է տվել:Uremit-ը՝ որպես ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն 2006թ.-ից գրանցված է Կանադայի ֆինանսական գործարքների եւ հաշվետվությունների վերլուծության կենտրոնում (FINTRAC)՝ MSB կանոնների համաձայն։UBPay-ը գործում է ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 32Ա որոշման համաձայն։ Համակարգի օպերատորն է «Յունիբանկ» ԲԲԸ-ն: