Քննարկվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մույթերի վերականգնման ընթացքը. գիտամեթոդական խորհրդի հերթական նիստ
Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթ, սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մույթերի վերականգնման աշխատանքների հարցը: Գիտամեթոդական խորհրդի անդամներից բացի՝ նիստին մանսակցել են «Ճարտարապետների պալատի» անդամներ, այդ թվում՝ հուշահամալիրի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, կապալառու, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մոտ երեք ժամ տևած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝