Ի՞նչ պատիժ է սահմանվում ապօրինի աբորտ կատարելու համար․ անձը կարող է դատապարտվել մինչև 5 տարի ազատազրկման .Iravaban.net

Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձի կողմից հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` 80-150 ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 174-րդ հոդվածը նման արարքի կատարման համար պատժի հետևյալ տեսակներն է սահմանում՝ եթե արարք, որը 1) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ այլ ծանր հետևանք կամ 2) կատարվել է մարդու սաղմը կամ պտուղը վերցնելու նպատակով` պատժվում է ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով: Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձի կողմից հղիու

թյան ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը` պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: 4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը, որը՝ 1) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ այլ ծանր հետևանք կամ 2) կատարվել է մարդու սաղմը կամ պտուղը վերցնելու նպատակով` պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:



ԼՐԱՀՈՍ