«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի մասնակցության հայտերի ընդունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2025 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի մասնակցության հայտերի ընդունման մասին: Դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և գիտելիքահենք երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։ Մասնակցության համար կարող են հայտ ներկայացնել՝ «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության հայտ ներկայացնելու համար մասնակիցը պետք է բավարարի հետևյալ նվազագույն պահանջներին՝ Դասընթացի մասնակցության հայտերն ընդունվում են առցանց տարբերակով մինչև 2025 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ՝ հետևյալ հղումով: Վերապատրաստման դասընթացները կմեկնարկեն սեպտեմբերից և կշարունակվեն մինչև նոյեմբերի 15-ը: Դասընթացներն իրականացվելու են 3 փուլով՝ երկու առանձին խմբերի համար։ Յուրաքանչյուր խմբում կարող է ներգրավվել 25 մասնակից: Մասնակիցներին դասընթացի ավարտին տրվում է հավաստագիր: Որպես դասընթացավարներ՝ հանդես են գալիս ՀՀ-ում երիտասարդության ոլորտում երկարամյա աշխատանքային փորձառություն ունեցող առաջատար մասնագետներ։ Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010-599-643 հեռախոսահամարով կամ գրել youth@escs.am էլեկտրոնային փոստին։



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն