Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մ
րցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Նոր մրցաշարերի կանոնակարգերի մշակման և նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Միջոցառումների կազմակերպման կարգի և ժամկետների մասին կհրապարակվի լրացուցիչ տեղեկատվություն։