Telcell-ի պարզաբանումը. այսօր գնված ուղետոմսերը չեն կորել, Telcell Wallet «Տրանսպորտ» բաժնում են .banks.am

Օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս թղթային QR ուղետոմսերը չեն գործում։ Telcell ընկերությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ «Ուղետոմս» բաժնում «Մեկանգամյա» անվամբ կոճակը փոխարինվել է «QR դրամապանակին», որը սեղմելուց հետո տերմինալի էկրանի վրա երեւում է նախազգուշացնող տեքստ, ըստ որի՝ «քանի որ թղթային QR ուղետոմսերը դուրս են եկել շրջանառությունից, այսուհետ կտրամադրվի էլեկտրոնային QR ուղետոմս, որը կստանաք այն Telcell Wallet-ին, որի հեռախոսահամարը մուտքագրեք»։«Այսօր ուղեւորներն, առանց կարդալու այդ գրությունն, անցել են հաջորդ քայլին եւ ձեռք բերել տոմս, որն ուղարկվել է իրենց կողմից հավաքած հեռախոսահամարի Telcell Wallet-ին։Այդ տոմսերը չեն կորել, եւ ուղեւորները դրանք կարող են գտնել իրենց հավաքած հեռախոսահամարի Telcell Wallet դրամապանակի «Տրանսպորտ» բաժնում։ Իսկ ովքեր սխալ հեռախոսահամար են հավաքել, կարող են դիմել «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության զանգ
երի կենտրոն՝ 8830 հեռախոսահամարով»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում։«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։