Telcell. Մի շարք ակցիաներ` տրանսպորտից օգտվողների համար .banks.am

«ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետրիական ընկերությունը մայրաքաղաքի տրանսպորտային համակարգից օգտվողների համար նախատեսել է մի շարք ակցիաներ։ Այն ուղեւորները, ովքեր մինչեւ օգոստոսի 1-ը թղթային ուղետոմսեր գնելիս օգտվել են Telcell տերմինալներից, այսուհետ նույնպես կարող են Telcell տերմինալներից գնել ուղետոմսեր, սակայն այս դեպքում արդեն էլեկտրոնային տոմսը կփոխանցվի ուղեւորի հեռախոսում ներբեռնված Telcell Wallet-ին։ Այս պարագայում օգտատերի նույնականացումը պարտադիր չէ։ Ներկայում «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության կողմից գործում են հետեւյալ ակցիաները․ Գնեք Telcell տերմինալից տրանսպորտային քարտ, ստացեք 3 ուղետոմս նվերՕգոստոսի 1-ից 15-ը գնելով տրանսպորտային քարտ՝ կստանաք նվեր 3 ուղետոմս։ 2 ուղետոմս կարող եք ստանալ ցանկացած Telcell Wallet-ի հեռախոսահամարին՝ անգամ չնույնականացված։ Անհրաժեշտ է պարզապես քարտի գնման ժամանակ մուտքագրել այն հեռախոսահամարը, որին ուզում եք փոխանցել 2 էլեկտրոնային նվեր տոմսը։ Եթե դեռ չունեք Telcell Wallet դրամապանակ, պարզապես ներբեռնեք եւ մուտք գործեք հավելված՝ նվեր տոմսերը լինելու են հավելվածի Տրանսպորտ բաժնում։ Ուղետոմսերը վավեր են 3 օր։ Ակցիան գործում է միայն Telcell տերմինալներից ձեռբ բերված քարտերի համար։Տրանսպորտային քարտ ձեռք բերելիս եւս 1 ուղետոմս առկա կլինի տրանսպորտային քարտի վրա։ Յուրաքանչյուր հեռախոսահամարին ուղետոմսերը կարելի է փոխանցել միայն մեկ անգամ։1 = 4Հուլիսի 15-ից սեպտեմբերի 10-ը գնեք Telcell Wallet-ում 1 ուղետոմս, ստացեք
3-ը նվեր։ Ակցիան գործում է միայն առաջին գնման դեպքում։10% քեշբեքՕգոստոսի 1-ից 15-ը գնելով 10 ուղետոմսի փաթեթ Telcell Wallet-ով՝ կստանաք 10% քեշբեք Telcell Wallet-ի ձեր հաշվին։ Ակցիան գործում է Telcell Wallet-ի բոլոր օգտատերերի համար միայն մեկ անգամ։ «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։