Անիի համայնքային ոստիկանները անասնագողության դեպքեր են բացահայտել

Նախկինում կատարաված հանցագործությունների բացահայտումը ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում է։ Այդպիսի երկու դեպք բացահայտել են Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողները։Ապրիլի 1-ին Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Քարաբերդ գյուղի բնակիչը հայտնել էր, որ գոմից երեք ոչխար են գողացել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ գոմի դուռը բացելու միջոցով գողացել են 3 գլուխ ոչխար՝ տուժողին պատճառելով 210 հազար դրամի վնաս:Քարաբերդում գողության մի դեպք էլ արձանագրվել էր մայիսի 6-ին։ 63-ամյա կինը հայտնել էր, որ

գոմից գողացել են 2 գառ:Երկու դեպքով կազմված փաստաթղթերը ներկայացվել էին նախաքննական մարմին։Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունները կատարել է Քարաբերդի բնակիչ 28-ամյա երիտասարդը։ Նա հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ