Ազատամուտ գյուղի բնակչի կողմից տնօրինվող տարածքում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Տավուշի քրեական ոստիկաններն ու քննիչները հուլիսի 28-ին խուզարկել են Ազատամուտ գյուղի մի բնակչի կողմից տնօրինվող տարածքում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի և տրամաչափի փամփուշտներ, ինքնաքձիգի պահեստատուփ՝ լիցքավորված 29 փամփուշտով, «Ջ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով և կանեփանման զանգված։Նախաքննությունը շարունակվում է։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ