Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային 22-րդ կինոփառատոնի հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի 22-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն անցկացվել է հուլիսի 13-20-ը: Կինոյի տանն անցկացվել է կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիե

լ Դանիելյանը: Փակման արարողության ընթացքում ժյուրին հայտարարել է մրցանակակիրներին: Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան՝ «Ֆիումե կամ մա՛հ» (ռեժ․ Իգոր Բեզինովիչ) • Արծաթե ծիրան՝ «Սուրբ էլեկտրականություն» (ռեժ․ Տատո Կոտետիշվիլի) • Հատուկ հիշատակում՝ «Դանդաղ այրվող հողի երգեր» (ռեժ․ Օլհա Ժուրբա) Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան՝ «Մայրենիք» (ռեժ․ Գոռ Առուշանյան) • Արծաթե

ծիրան՝ «Օձի ապուր» (ռեժ․ Զաքար Դեմիրճյան) • Հատուկ հիշատակում՝ «Աշխարհը մերն ա» (ռեժ․ Արեգ Ազատյան) • Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակ՝ «Մայրենիք» (ռեժ. Գոռ Առուշանյան) FIPRESCI-ի մրցանակ «Այշան չի կարող թռչել հեռանալ» (ռեժ․ Մորադ Մոստաֆա) Տարածաշրջանային մրցույթ •Ոսկե ծիրան՝ «Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր» (ռեժ․ Սեպիդե Ֆարսի) • Արծաթե ծիրան՝ «Թեհրան․ անավարտ պատմություն» (ռեժ․ Սայիդ Նուրի) • Հատուկ հիշատակում՝ «Տիգրիս գետի առյուծները» (ռեժ․ Զարդաշտ Ահմեդ) Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը և Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը Ամիր Նադերին էր։ Տարածաշրջանային ժյուրիի անդամներն էին Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակի դափնեկիր, Ալեքսանդր Սոկուրովի լավագույն աշակերտներից մեկը՝ ռեժիսոր Կիրա Կովալենկոն և ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանը, որը հայտնի է Շոն Բեյքերի հետ երկարամյա համագործակցությամբ: