Թուրքիայում Mastercard-ի եւ Visa-ի դեմ հետաքննություն է սկսվել .banks.am

Թուրքիայի Մրցակցության խորհուրդը հետաքննություն է սկսել Mastercard եւ Visa միջազգային վճարային համակարգերի դեմ:Հետաքննության պատճառ են դարձել բողոքները՝ Թուրքիայի վճարային համակարգերի արտերկրում գործունեության սահմանափակման փորձերի հետ կապված:Խորհրդի հաղորդման համաձայն՝ թուրքական վճարային համակարգերը տեղական սպառողներին արտերկրում վճարելու հնարավորություն են տրամադրում արտերկրի գործընկերների հետ երկկողմ համաձայնագրերի միջոցով: Այս մոդելը հնա

րավորություն է տալիս շրջանցել Mastercard-ի եւ Visa-ի ծառայությունների համակարգը:«Թուրքիայի Մրցակցության խորհրդի մասնագետները բացահայտել են Mastercard-ի եւ Visa-ի փորձերը՝ արգելափակելու երկկողմ համաձայնագրերի իրականացումը՝ «գործող վճարային սխեմաներին» չհամապատասխանելու պատրվակով: Պարզ է դարձել, որ երկու միջազգային համակարգերն էլ ճնշում են գործադրում այն բանկերի վրա, որոնք վճարումներ են ընդունում երկկողմ համաձայնագրերի հիման վրա համապատասխան», - նշել են Խորհրդում:



ԼՐԱՀՈՍ