🎥 «Կասկադ» համալիրի հարակից տարածքում կստեղծվի բարեկարգ ու հարմարավետ միջավայր

Կենտրոն վարչական շրջանի և «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի նպատակը «Կասկադ»-ի հարակից շենքերի ճակատային լուսավորությունն ու դրա միջանկյալ՝ երթևեկելի հատվածները հետիոտների համար ավելի հարմարավետ դարձնելն է: Ծրագրի համաձայն տեղադրվելու են հետիոտնային սարքեր, մետաղական էլեկտրական արգելափակոցներ, բարեկարգվելու են «Կասկադ»-ի վերին հարթակն ու «Վերածնված Հայաստան» հուշարձանը:  Գիշերային ժամերին քաղաքի սրտում կառուցված շե

նքերն էլ կառանձնանան գեղարվեստական լուսավորությամբ:   Աշխատանքները միտված են նոր ու բարեկարգ միջավայր ստեղծելուն՝ երևանցիների և զբոսաշրջիկների համար այն դարձնելով անվտանգ ու հարմարավետ:



ԼՐԱՀՈՍ