Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը .banks.am

Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին:26.05.2025- 17.06.2025թթ ընկած կարճ ժամանակահատվածում բանկը հաջողությամբ տեղաբաշխել է 3 մլր

դ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր: Գործարքների գրեթե 90%-ը իրականացվել է Converse Mobile հավելվածով: Ֆիզիկական անձանց մասնաբաժինը ներդրողների ընդհանուր թվում 98% է:«Կապիտալի շուկայի զարգացմանը նպաստելը բանկի առաջնահերթություններից է: Պարտատոմսերի թողարկումների արդյունքում, երկարաժամկետ հեռանկարում, էապես աճելու են ֆինանսական միջոցների ներգրավման բանկի հնարավորությունները: Միաժամանակ, ընդլայնելու է հայաստանյան կապիտալի շուկայի գործիքակազմը: Ինչպես սեփական, այնպես էլ այլ ընկերությունների թողարկումները կազմակերպելիս մեծ ուշադրություն ենք դարձնելու հատկ

ապես դրամային գործիքներին»,- ասել է Կոնվերս Բանկի ներդրումային բիզնեսի տնօրեն Գրիգորի Զաքարյանը: Մանրամասները սկզնաղբյուր կայքում։



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ