«Կողք կողքի»․ մեկնարկել է IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը .banks.am

«Քո կողքին»-ը վերադառնում է նոր ձեւաչափով, նոր ասելիքով եւ նոր անունով։ Դեռեւս 2024-ին մեկնարկած, բացառապես տեղահանված մեր արցախցի հայրենակիցներին ուղղված եւ 150 երեխայի սոցիալական աջակցություն ցուցաբերած «Քո կողքին» ծրագիրն արդեն կոչվում է «Կողք կողքի»։Ծրագիրն ուղղված է ոչ թե սոցիալական ուղիղ աջակցությանը, այլ՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։ Սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը համահունչ՝ «Կողք կողքի» ծրագրի թիրախում երկու կարեւորագույն ուղղություններ են կրթության միջոցով աշխատանքի հնարավորություն եւ կրթության խրախուսում։ Որպես ծրագրի մեկնարկ ընտրվել է արցախցի կանանց հզորացման ուղղությունը, որը բանկը իրականացնում է «Հայ մայրեր» ՀԿ-ի հետ համագործակցությամբ․ 65 արցախցի կին IDBank-ի ֆինանսավորմամբ կստանա մասնագիտական կրթություն կար ու ձեւի եւ մատնահարդարման ոլորտում եւ կապահովվի աշխատանքային գործիքներով ու պարագաներով: «Այս փուլում մենք գտնում ենք, որ շատ ավելի կարեւոր է, որպեսզի մեր հայրենակիցները իսկապես արմատավորվեն ՀՀ-ում եւ որեւէ պարագայում չլքեն մեր հայրենիքը։ Համոզված ենք, որ կողք կողքի լինելը եւ մեր հայրենակիցներին նոր մասնագիտություն ու կրթություն ապահովելը առաջ շարժվելու, մեր հայրենիքին ծառայելու, Հայաստանը շենացնելու ամենաճիշտ ճանապարհն է։ Սա է պատճառը, որ «Քո կողքին»-ը վերափոխեցինք «Կողք կողքի»-նի եւ մեծ հույս ունենք, որ մեր ներդումն իսկապես ծառայելու է կողք կողքի առաջ շարժվելուն եւ կողք կողքի մնալուն»,- ասել է IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։«Ես համարում եմ, որ սա «Հայ մայրեր» ՀԿ-ի ամենաշնորհակալ ծրագրերից մեկն է, որի արդյունքում տեսնելու ենք մարդու կյանքի որակի բարելավո
ւմ։ Այսինքն մարդուն ոչ թե դարձնում ենք բերագործությունից կախված մեկը, որին անընդհատ օգնություն է պետք, այլ դարձնում ենք ինքնուրույն, ուժեղ անհատ, ով կարողանում է ինքնուրույն վաստակել ու ապահովել իր կարիքները։ Այս ծրագրի շահառուների մեծ մասը հաշմանդամություն ունեցող երեխաների մայրեր են, 2-րդ կրիտերիան եղել են բազմազավակ ընտանիքները, եւ վերջում՝ ամենակարիքավորները, ովքեր ապրում են հեռու մարզերում եւ իսկապես ունեն աջակցության կարիք»,- նշել է «Հայ մայրեր» ՀԿ-ի հիմնադիր Նարինե Մանուկյանը։Նշվում է, որ «Կողք կողքի» ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է IDBank-ը: Շահառուներից յուրաքանչյուրին ուղղված ֆինանսական աջակցությունը՝ 250 000 դրամը, հատկացվել է բացառապես idcoin-ների տեսքով, որով ծրագրի մասնակիցները վճարել են դասընթացավարներին եւ գնել հետագա աշխատանքի համար անհրաժեշտ պարագաները հենց տեղում՝ վճարելով Idram&IDBank հավելվածով։Բանկից հիշեցնում են, որ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում սոցիալական աջակցության նպատակով IDBank-ը, սկսած 2024թ․ ապրիլից, իրականացնում է տարբեր ծրագրեր։ Նախորդ տարի Բանկի ֆինանսավորմամբ իրականացվեց «Քո կողքին» ծրագիրը, որի շրջանակում արցախցի ընտանիքներից ավելի քան 150 անչափահաս երեխա 9 ամիս շարունակ ամսական 40 հազարական դրամին համարժեք idcoin է ստացել բանկից։ 2024-ին ծրագրի բյուջեն կազմել է ավելի քան 50 մլն դրամ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։