Ակտիվացնել ոստիկանության համակարգի չորս հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը․ կայացել է օպերատիվ խորհրդակցություն
Հունիսի 6-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Ոստիկանության ղեկավար կազմը և համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներ։Նախարար Սարգսյանը անդրադարձել է ոստիկանության համակարգում առավել բարձր կարգապահության ամրապնդման հարցին՝ անթույլատրելի համարելով ոստիկանության ծառայողների կողմից ոչ իրավաչափ վարքի դրսևորումները։Նախարարը հանձնարարել է ակտիվացնել ոստիկանության համակար
գի չորս հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը` հանցավորությանն առավել օպերատիվ հակազդելու նպատակով։Արփինե Սարգսյանն, անդրադառնալով ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումներին հակազդելու միջոցառումներին, կարևորել է դրանց պարբերական իրականացումը հանրապետության ողջ տարածքում:Արփինե Սարգսյանը, մատնանշելով անչափահասների շրջանում տարվող աշխատանքները, հանձնարարել է կանխարգելիչ տարաբնույթ միջոցառումներն իրականացնել ամենօրյա ռեժիմով՝ դպրոցահասակներին արատավոր երևույթներից զերծ պահելու նպատակով:Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, անդրադառնալով առանձին հանցատեսակների և հասարակական կարգի պահպանությանը, այդ ուղղություններով տվել է կոնկրետ հանձնարարականներ։Խորհրդակցության ընթացքում քննարկման առարկա են դարձել ու դիտարկվել տարբեր հարցեր։