Էլեկտրական ծխախոտների խանութ-սրահի մասնաճյուղերից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարած անձը կալանավորվել է

Ա.Ա.-ն էլեկտրական ծխախոտների վաճառքով զբաղվող խանութ-սրահի մասնաճյուղերից գողացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4 մլն ՀՀ դրամից ավելի էլեկտրական և այլ ծխախոտներ։ Դեպքերի առթիվ նախաձեռնված 6 քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում: 2025 թվականի մայիսի 26-ին վերոհիշյալ արարքները կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ա.Ա.-ն ձերբակալվել է: 2025 թվականի մայիսի 27-ին Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապն
դում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (գողությունը) (3 դրվագ), 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գողության փորձը) (2 դրվագ) և 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գողությունը): 2025 թվականի մայիսի 28-ին վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Նախաքննությունը շարունակվում է։