30 կրեդիտ՝ Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտությունների ձեռքբերման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ձեռքբերելու նպատակով առնվազն 30 կրեդիտ շնորհելու կարգը: «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթում ուսուցչի թափուր տեղը չհամալրելու դեպքում հաջորդ մրցույթին կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը, որն առնվազն 30 կրեդիտ է ստացել մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտությունների մոդուլներով` մասնակցելով համապատասխան դասընթացների: Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող դասընթացին կարող է մասնակցել այ
ն անձը, որն ունի՝ Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող դասընթացները կազմակերպվում են ըստ համապատասխան մոդուլների՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորված համապատասխան կազմակերպությունների և հաստատությունների կողմից: Դասընթացները կազմակերպվում են վճարովի կամ անվճար՝ իրականացնող հաստատության կամ կազմակերպության կողմից սահմանված հիմունքներով: Վճարման չափը և կարգը սահմանվում են հաստատության կամ կազմակերպության և հավակնորդի միջև կնքվող պայմանագրով: Դասընթացին մասնակցելու նպատակով հավակնորդը դիմում է ներկայացնում տվյալ հաստատության ռեկտորի կամ կազմակերպության ղեկավարի անունով, որին կից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝ Դասընթացների կազմակերպման ժամանակացույցի և ձևաչափի մասին տեղեկությունըն ընդունվում է տվյալ հաստատության կամ կազմակերպության կողմից և հրապարակվում պաշտոնական կայքում։ Հավակնորդը կարող է մասնակցել դասընթացի ամփոփիչ գնահատմանը՝ յուրաքանչյուր դասընթացի համար սահմանված ժամաքանակի առնվազն 80 տոկոսին մասնակցած լինելու դեպքում: