Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է

Մայիսի 20-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ գողացել են իր հեռախոսը:Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կնոջ հեռախոսը գողացել է Նոր-Նորքի բնակիչ 51-ամյա մի տղամարդ:Բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը 51-ամյա տղամարդը, գողոնով հանդերձ, ներկայացել է բաժին:Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավ

որությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ