«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողով: Համաժողովի նպատակն է տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, հանրակրթական պետական չափորոշչի ներդրման գործընթացում միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը և խթանել մասնագիտական զարգացումը: Համաժողովի հանրապետական փուլը տեղի կունենա մայիսի 31-ին` ժամը 10.00-ին, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (Ալ. Մանուկյան 1): Համաժողովի շրջանակում կանցկացվեն աշխատարաններ՝ «Նորարարական ուսուցման մեթոդներ», «Թվային գործիքների և արհեստական բանականության օգտագործումը ուսուցման գործընթացում», «Խաղային
մեթոդների ներդրումը ուսուցման գործընթացում», «Միջառարկայական կապեր. նորարարական մոտեցումներ դասավանդման գործընթացում», «Սոցիալ հուզական զարգացում ուսումնառության գործընթացում», «Գնահատման նոր մոտեցումների կիրառումը ուսուցման գործընթացում», «Ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացումը ուսուցման գործընթացում» խորագրերով: Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/bdd4y3dw: