Ամբողջ կյանքիս ընթացքում միայն 8 ֆիլմ եմ դիտել․ Օուեն .armsport.am

«Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը խոստովանել է, որ իր կյանքում ընդամենը ութ ֆիլմ է դիտել։

Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքի համար նա գնահատել է նրանցից յուրաքանչյուրը: «Ռոքի» — 3/10; «Պայքար» — 5/10; «Ուրվական» — 5/10; «Յուրայի դարաշրջանի պարկը» — 7/10; «Զիլ շրջադարձերը» — 6/10; «Ֆավորիտ» — 4/10; «Կարատեիստ տղան» — 8/10; «Ֆորեսթ Գամփ» — 6/10։

Ինչպես պարզվեց, լավագույն գնահատականը ստացել է «Կարատեիստ տղան» ֆիլմը, իսկ երկրորդ տեղում է «Յուրայի դարաշրջանի պարկը» ֆիլմը։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն