Մեկնարկում է «Դպրոցական լավագույն մինի այգի» հինգերորդ մրցույթը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցության» հիմնարկի հետ համատեղ մեկնարկում են «Դպրոցականի հետ համատեղ լավագույն մինի այգի» ամենամյա մրցույթը: Այս տարի մրցույթն անցկացվում է հինգերորդ անգամ՝ որպես «Դպրոցական սնունդ» ծրագրի անբաժանելի մաս։ 2021 թվականից մեկնարկած այս նախաձեռնությունը դպրոցների համար հարթակ է՝ ցուցադրելու իրենց ստեղծարարությունն ու նորարարությունը, տարածելու առողջ սննդի գաղափարախոսությունը, խթանելու գյուղատնտեսական կրթությունը: 2025 թ. մրցույթն իրականացվում է «Դպրոցական այգու պահապանը» խորագրով։ Աշակերտներին առաջարկվում է մտածել իրենց այգու յուրօրինակ կախարդական պահապանի մասին, որը կպաշտպանի այգին և կօգնի խնամել այն։ Այս կերպարը կլինի այգու պաշտպանն ու դրա զարգացման խորհրդանիշը՝ դառնալով հետաքրքիր պատմությունների, հեքիաթների և այգիներում գունեղ ձևավորումների թեմա։ Երկու անվանակարգ՝ մեկ նպատակ Նպատակ ունենալով ընդգրկել բոլոր հանրակրթական դպրոցներին՝ այս տարի ևս մրցույթը կանցկացվի երկու հիմնական անվանակարգերով․ • դպրոցական լավագույն մինի այգի․ այն դպրոցների համար, որոնք ունեն այգի հիմնելու դպրոցին մոտ տարածք և պայմաններ, • լավագույն այգին՝ պատուհանագոգին․ այն դպրոցների համար, որոնք չունեն դպրոցամերձ հարմար տարածք, սակայն կարող են ստեղծագործաբար ձևավորել փոքր այգիներ դպրոցի պատերի ներսում։ Մրցանակներ • «Դպրոցական լավագույն մինի այգի» անվանակարգի հաղթողը կստանա 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ դպրոցական այգին ընդլայնելու կամ բարելավելու նպատակով։ • Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած դպրոցները կստանան այգեգործական գործիքներ կամ խոհանոցային սարքավորումներ։ • «Լավագույն այգին` պատուհանագոգին» անվանակարգի հաղթողը կստանա արժեքավոր մրցանակ՝ նախագծի շարունակական

ությանն ու զարգացմանը նպաստելու համար։ Նախատեսվում են նաև հատուկ անվանակարգեր՝ մրցույթի ամենաօրինակելի կամ ստեղծագործական նախագծերն առանձնացնելու համար։ Բոլոր հաղթողները և անվանակարգերում առաջադրված մասնակիցները կստանան շնորհակալագրեր։ Ժամկետներ Մրցույթն անցկացվելու է երկու փուլով․ • 1-ին փուլ․ դպրոցները պետք է լրացնեն և ներկայացնեն գրանցման հայտ՝ մրցույթին մասնակցելու համար. գրանցման վերջնաժամկետը 2025 թվականի հուլիսի 1-ն է։ • 2-րդ փուլ՝ մրցույթին մասնակցող դպրոցները պետք է պատրաստեն և ներկայացնեն ամբողջական փաթեթ: Փաթեթում պետք է ներկայացված լինի մինի այգի կամ կամ պատուհանագոգի այգի ստեղծելու և խնամելու իրենց աշխատանքը՝ ընդգծելով կայուն գյուղատնտեսության, թիմային աշխատանքի և առողջ սննդի արժեքները։ Փաթեթների ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 1-ն է։ Հաղթողների անունները կհրապարակվեն 2026 թվականի փետրվարին։ Ինչպես մասնակցել Այն դպրոցները, որոնք ցանկանում են մասնակցել մրցույթին, կարող են գտնել մանրամասն տեղեկատվություն՝ ներառյալ մրցույթի ամբողջական ուղեցույցը, պայմանները և գրանցման պահանջները հետևյալ հղումով: Հարցերի դեպքում կազմակերպիչների կողմից խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել minigarden.armenia@gmail.com հետևյալ էլեկտրոնային փոստի միջոցով: Նորություններին և թարմացումներին կարելի է ծանոթանալ՝ հետևելով մրցույթի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։



ԼՐԱՀՈՍ