Արհեստական բանկանությունը կանխատեսում է արել Ծառուկյան – Մախաչև մենամարտի վերաբերյալ .armsport.am

Google-ի Gemini արհեստական բանականությունը կանխատեսել է UFC 311-ի գլխավոր մենամարտի հնարավոր մի քանի սցենարները, որտեղ կմենամարտեն թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանն ու նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը։ Ըստ Sportskeeda-ի, որը խնդրել էր կանխատեսել, AI-ն իրադարձության վերլուծությանը ավելացնելով 3 հիմնական գործոն՝ Մախաչևի գերակայությունը (ներառյալ նրա բոլոր բնորոշ հմտությունները), Ծառուկյանի էվոլյուցիան (հարվածային տեխնիկայի զարգացումը Մախաչևի հետ առաջին մենամարտից ի վեր), (զարգացում և կռվի ռևանշիստական բնույթը)։ AI-ն առաջարկել է մենամարտի ելքի 3 տարբերակ. Ամենահավանական արդյունքն այն է, որ Իսլամը կհաղթի մրցավարների որոշմամբ:
Չնայած Արմանի զարգացմանը, Մախաչևը շարունակում է մնալ լավագույն թեթև քաշայինը և ֆավորիտ է այս դիմակայությունում: Երկրորդ տարբերակը Ծառուկյանի հաղթանակն է։ Նշվում է, որ հնարավոր է, եթե Արմանը մենամարտը «ոտքի վրա» պահի և ստիպի Մախաչևին ավելի շատ աշխատել հարվածային տեխնիկայով։
Վերջին տարբերակն այն է, որ մարտիկներից մեկը հաղթի խեղդամահով, քանի որ երկուսն էլ հմուտ են գրեփինգում։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։