Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամներ է ընտրել
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Արմենուհի Հարությունյանի, Աշոտ Հայրապետյանի եւ Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները: Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ մայիսի 7-ի նիստում ներկայացրել է կայացած գաղտնի քվեարկության արդյունքները: Նշվել է, որ 10
7 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Արմենուհի Հարությունյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 68, Աշոտ Հայրապետյանի թեկնածությանը՝ 68, իսկ Անահիտ Աբրահամյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67, դեմ՝ 1 պատգամավոր: ԲԴԽ նորընտիր անդամները երդվել են ԱԺ նիստում եւ ստորագրել երդման տեքստը: