Բանկային համակարգի կողմից պետական բյուջե վճարված հարկերն աճել են .banks.am

Հայաստանի 17 առեւտրային բանկերն ընդգրկվել են 2025թ. հունվար-մարտ ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 27.76 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 21.89 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 26․8%):2025թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 3.44 մլրդ դրամի հարկ:Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 9%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 12-րդն է:Արդշինբանկը՝ 3.33 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2024թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 2.38 մլրդ դրամ): Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 39.9%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 16-րդն է:Նրան հաջորդում են IDBank-ը՝ 3.27 մլրդ դրամ (17-րդ տեղ, աճ՝ 237.1%), Ակբա Բանկը՝ 3.27 մլրդ դրամ հարկերի ծավալով (18-րդ տեղ, աճ՝ 2.6%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Արմսվիսբանկը՝ 2025թ. առաջին եռամսյակում պետբյուջե վճարելով 2.2 մլրդ դրամ հարկ (29-րդ տեղ, աճ՝ 253․2%)։1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.Evocabank-ը՝ 1.72 մլրդ դրամ (42-րդ տեղ, աճ ՝ 22․6%)Ինեկոբանկը՝ 1.62 մլրդ
դրամ (44-րդ տեղ, աճ՝ 10․8%), Յունիբանկը՝ 1.33 մլրդ դրամ (55-րդ տեղ, անկում ՝ 41․5%),Ամիօ Բանկը՝ 1.31 մլրդ դրամ (58-րդ տեղ, աճ ՝ 19․8%),Կոնվերս Բանկը՝ 1․31 մլրդ դրամ (59-րդ տեղ, աճ ՝ 2.3%)Հայէկոնոմբանկը՝ 1.2 մլրդ դրամ (64-րդ տեղ, աճ՝ 5․2%),Արարատբանկը՝ 1․15 մլրդ դրամ (67-րդ տեղ, աճ ՝ 13.2%),ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 0.99 մլրդ դրամ (75-րդ տեղ, աճ՝ 23․1%),Ֆասթ Բանկը՝ 0.85 մլրդ դրամ (93 -րդ տեղ, աճ ՝ 66․4%),Արցախ Բանկը՝ 0.35 մլրդ դրամ (211-րդ տեղ, աճ ՝ 44%)Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.28 մլրդ դրամ (286-րդ տեղ, աճ՝ 27.1%)։Մելլաթ Բանկը՝ 0.16 մլրդ դրամ (487-րդ տեղ, աճ՝ 6․6%):Աննա Այվազյան