Ուկրաինայում տարեկան գնաճն արագացել է մինչև 12% .Բիզնես 24

Ուկրաինայում տարեկան գնաճն արագացել է մինչև 12%, ինչը կրկնակի գերազանցում է 2023-ի ցուցանիշը: «2024 թվականի արդյունքներով սպառողական գնաճը կազմել է 12%»,- ասել է Գերագույն ռադայի ֆինանսների, հարկային և մաքսային քաղաքականության կոմիտեի ղեկավար Դանիլո Գետմանցևը Telegram-ի իր ալիքում՝ վկայակոչելով պետական վիճակագրական ծառայության ըվյալները:
Ուկրաինական «Strana» հրատարակությունը նշում է, որ դա ավելի քան կրկնակի գերազանցում է 2023 թվականի գնաճի մակարդակը, երբ այն կազմում էր 5.1%: Նախկինում Ուկրաինայի Ազգային բանկը կանխատեսում էր գնաճը տարվա համար 8.5%-ի շրջանակում, սակայն իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ գների աճը արագացավ 2024 թվականի երկրորդ կիսամյակում:
Պետական վիճակագրական ծառայության տվյալներով՝ պարենային ապրանքներն ու ոչ ալկոհոլային խմիչքները մեկ տարում թանկացել են 14.1%-ով: Մանրամասները սկզնաղբույր կայքում։