ԱԶԲ-ն €45.3 մլն վարկ կտա Հայաստանի առողջապահական ոլորտը բարեփոխելու համար .banks.am

Կառավարությունը հավանություն է Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ ԱԶԲ կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով նախատեսվում է ներգրավել €45.3 մլն արժողությամբ վարկ: Վարկային ծրագրի նպատակն

է խթանել բարեփոխումները հետեւյալ ուղղություններով` առողջապահական հաստատությունների կառուցում ու բարելավում, առողջապահական ծառայությունների որակի գնահատում եւ   հաշվետվողականության թվայնացում եւ

ինստիտուցիոնալացում, բժշկական հաստատությունների լիցենզավորում, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացում, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացում, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավում:



ԼՐԱՀՈՍ