🎥 Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու դեպքեր․ ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ՝ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:ՄանրամասներըՀիշեցնենք, որ ընտրակաշառք տալը, ստանալը, ինչպես և ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը քրեորեն պատժելի արարքներ են։ՆԳՆ ոստիկանությունը գործընկեր իրավապահ կառույցների հետ շարունակելու է ձեռնարկել գործողություններ նմանօրինակ արարքները բացահայտելու ուղղությամբ: Կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մե

ջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ