Արաուխոն Ռեալի հետ խաղի մամուլի ասուլիսի ժամանակ շտապ հանդիպում է պահանջել Ֆլիկի հետ .armsport.am

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչից առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հրատապ հանդիպում է խնդրել գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկից։ Կատալոնացիները եզրափակչում խաղալու են Մադրիդի «Ռեալի» հետ։
Մամուլի ասուլիսի ժամանակ Ֆլիկը SMS հաղորդագրություն է ստացել Արաուխոյից և թիմակից Ռաֆինյայից՝ հրատապ հանդիպման խնդրանքով։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» մերժել է «Յուվենտուսի» առաջարկը։
Կատալոնացիները Արաուխոյին գնահատում են 70 միլիոն եվրո։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։