Բռնցքամարտի կանանց հավաքականը Սերբիայում մասնակցում է աշխարհի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Սերբիայում մասնակցում է աշխարհի առաջնությանը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: 1/16 եզրափակչում հայ մարզուհին ուժերն է չափել ռումինացի Կլաուդիա Նեչիտայի հետ և մրցավարների որոշմամբ 5:0 հաշվով հաղթանակ է տարել: 2-րդ ռաունդում Էլիդան նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին։ Այսօր ռինգ դուրս կգա Եկատերինա Սիչևան (54 կգ)։ Նրա մրցակիցը Զեյնաբ Ռահիմովան է (Ադրբեջան)։ Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև Անուշ Գրիգորյանը և Սոնա Հարությունյանը: Նախապատրաստվելով

ստուգատեսին՝ հայ բռնցքամարտիկները նախ ուսումնամարզական հավաք են անցկացրել Երևանում, ապա՝ Բուլղարիայում:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ