Ուսումնական գրականություն և ուսումնաօժանդակ նյութեր Սփյուռքի կրթօջախների  համար․ մեկնարկում է հայտերի հավաքագրումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում՝ սփյուռքի կրթօջախներին և կրթամշակութային կենտրոններին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է աջակցել սփյուռքում գործող կրթօջախներին հայոց լեզվի, գրականության և հայագիտական այլ առարկաների դասավանդման գործընթացում՝ պետական աջակցությամբ տրամադրելով անհրաժեշտ դասագրքեր, աշխատանքային տետրեր և ուսումնաօժանդակ այլ նյութեր: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է՝ Եթե կան ուսումնական նյութեր, որոնք ցանկում ներառված չեն, սակայն կրթօջախները ցանկանում են ստանալ, ապա կարող են դրանք ավելացնել ցանկի «Լրացուցիչ նյութեր» սյունյակի ներքևում: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել ruzanna.hambardzumyan@escs.am էլեկտրոնային հասցեին մինչև 2025 թ. ապրիլի 10-ը ներառյալ: Միաժամանակ հայտնում ենք, որ գործում է նաև սփյուռքի կրթօջախներին տրամադրվող ուսումնական գրականու

թյան էլեկտրոնային պաշարների հարթակը՝ https://lib.armedu.am/, որտեղ առկա են մի շարք դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի էլեկտրոնային տարբերակները՝ ներբեռնման հնարավորությամբ: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժին (պատասխանատու աշխատակից՝ Ռուզաննա Համբարձումյան, հեռ. +374(10)-599-647)։



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ