Սլավ Մոթորսը նշում է Audi-ի 20 տարին Հայաստանում .banks.am

«Սլավ Մոթորս» ընկերությունը նշել է Audi-ի 20-ամյակը Հայաստանում՝ ընդգծելով տարիների նվաճումները, նորարարական զարգացումները եւ հավատարմությունը որակին ու առաջադիմությանը: Միջոցառումը համախմբել էր բրենդի գործընկերներին, հավատարիմ հաճախորդներին եւ ավտոմոբիլային ոլորտի ներկայացուցիչներին: Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել մասնակցելու բացառիկ ակտիվություններին, այդ թվում՝ մեքենայի համար անձնական բույր ստեղծելուն եւ Հաջողության անիվ խաղարկությանը, որի ընթացքում նրանք ստանում էին Audi-ի բրենդավորված նվերներ:20 տարի համատեղ ճանապարհում«Սլավ Մոթորս»-ի պատմությունը սկսվել է 2004 թվականին, երբ ընկերությունը դարձավ Audi-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մասնագիտական թիմի նվիրվածության եւ որակյալ սպասարկման շնորհիվ Audi-ն Հայաստանում կայուն զարգացում ապրեց՝ դառնալով ոչ միայն բարձրակարգ մեքենաների բրենդ, այլեւ՝ ապրելակերպ՝ տեխնոլոգիական նորարարության եւ դիզայնի կատարելության խորհրդանիշ: «Մեր նպատակն է եղել ոչ միայն ներկայացնել Audi-ն, այլեւ ստեղծել նոր չափանիշներ Հայաստանում՝ ավտոմոբիլային սպասարկման եւ հաճախորդների փորձառության ոլորտում», – ասել է «Սլավ Մոթորս» ընկերության գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը:Ապագային նայել վստահությամբ20-ամյակի միջոցառման ընթացքում նշանավորել է Audi Q8 մոդելի վաճառքով.  հաճախորդը, որ երկ

Սլավ Մոթորսը նշում է Audi-ի 20 տարին Հայաստանում .banks.am

ար ժամանակ հետեւել էր այս սպորտային մոդելին, հենց այդ երեկո իրականացրել է երազանքը՝ ձեռք բերելով Audi Q8: Այս իրադարձությունը դարձել է ողջ երեկոյի հատուկ պահը, որն ուղեկցվել է մեծ խանդավառությամբ եւ ծափողջույններով: Միջոցառմանը ներկայացվել են նաեւ Audi-ի նոր մոդելները, ներառյալ Audi Q8, Audi Q7 եւ հայտնի Q5 մեքենաները, որոնք աչքի են ընկնում իրենց բարձր արդյունավետությամբ եւ ինժեներական կատարելությամբ:Audi-ն Հայաստանում շարունակելու է ներդրումներ կատարել սպասարկման որակի բարելավման, նորարարական տեխնոլոգիաների ներմուծման եւ էլեկտրամոբիլային ոլորտի զարգացման ուղղությամբ: «Մենք նայում ենք ապագային վստահությամբ՝ հավատարիմ մնալով Audi-ի «Vorsprung durch Technik»՝ «Առաջընթաց տեխնոլոգիաների միջոցով» կարգախոսին», - ասել է Արտեմ Սիմոնյանը:Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաեւ հիշարժան տեսանյութ, որը ներկայացրել է Audi-ի եւ «Սլավ Մոթորս»-ի անցած ուղին Հայաստանում՝ ընդգծելով նորարարության եւ կատարելության նշանակությունը բրենդի հաջողության մեջ:

Սլավ Մոթորսը նշում է Audi-ի 20 տարին Հայաստանում .banks.am



ԼՐԱՀՈՍ