«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2025 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ: Մրցույթի հիմնական նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։ Հաղթող մասնակիցը (մասնակիցները) հրատարակելու է (են) անվանակարգի չափանիշներին համապատասխան գրականություն՝ յուրաքանչյուր գրքից 500 օրինակ տպաքանակով: Նախընտրելի լեզուներն են՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն ռուսերեն, արաբերեն: Գրականության թեմատիկ ուղղվածություններն են. • Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը • Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը • Պատմագրություն • Հնա

գիտական ժառանգություն • Հայկական հետքը և մշակութային ժառանգությունը աշխարհում • Ուրարտագիտություն • Դասական և ժամանակակից արժեքների միջազգայնացում Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2025 թ․ ապրիլի 8-ը՝ ժամը 11:00-ն:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն