Դեմ Առ Դեմ՝ Մի դրամի ուժի հետ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորումին մնացել են հաշված օրեր .banks.am

Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում մարտի 29-ին կկայանա երկրորդ «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ը, որի  գլխավոր հովանավորներն այս տարի Idram եւ IDBank ընկերություններն են՝ «Մի դրամի ուժ»-ը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրով։Նախաձեռնության հեղինակը «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ-ն է, որի նպատակն է ստեղծել հայրենատեր, կիրթ, ամուր արժեհամակարգով առաջնորդների ապակենտրոն համայնք՝ հանուն Հայաստանի համաչափ զարգացման։«ԴեմԱռԴեմ» ֆորումին միանալու առաջարկին Idram եւ IDBank ընկերությունները միացել են առանց երկմտելու, քանի որ լիովին կիսում ենք ֆորումի օրակարգը: Շատ ուրախ ենք մեր ներդրումն ունենալ մարզերի երիտասարդությանը մոտիվացնող եւ ուժեղացնող այս նախագծում, ու պետք է նշեմ, որ բացի ֆինանսական բաղադրիչից, ֆորումին միացել ենք նաեւ կրթական նախագծով, որն իրենից վեբինարների շարք է ներկայացնում եւ կոչված է պատանիների շրջանում ֆինանսական գրագիտության հանրահռչակմանը»,- ասել է Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը:«Ֆորումի մասնակցությունն այս տարի բացառապես տոմսերով է, որոնք ունեն խորհրդանշական գին՝ ընդամենը 1 դրամ։ Կազմակերպիչներն այսկերպ նպատակ ունեն ցույց տալու, թե որքան կարեւոր ու մեծ ուժ կարող են դառնալ մեկ դրամները, երբ համատեղվում են․ չէ՞ որ IDBank-ն ու Idram Payment System-ը յուրաքանչյուր վճարումից իրենց սեփական միջոցներից մեկ դրամ են հատկացնում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։Ի դեպ, Ֆորումի մասնակցության տոմսը կարող եք ձեռք բերել Idram եւ Idram Junior հավելվածներով։ Գրանցվելուց ու տոմս գնելուց հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք QR կոդ, որի շնորհիվ կկարողանաք մասնակցել ֆորումին»,- ասվում է հաղորդագրությունում:«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մ

եկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն