Քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն

Մեկնարկել է ՆԳՆ Քրեական ոստիկանությունում ծառայության ընդունվելու գործընթացի հերթական փուլը։ Դիմել կարող են գործող ոստիկանները, որոնք համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին։Ընդունելության համար սահմանվել է ընդհանուր 80 մրցութային տեղ: Կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցող, մինչև 50 տարեկան արական և մինչև 40 տարեկան իգական սեռի ծառայողները։Վերապատրաստումն անվճար է. այն առկա ուսուցմամբ իրականացվելու է ՆԳՆ կրթահամալիրում, տևողությունը 4 շաբաթ է։
Ուսման ողջ ժամանակահատվածում ոստիկանության ծառայողները կստանան ուսման նպատակով գործուղված ոստիկանության ծառայողների համար օրենքով սահմանված աշխատավարձ։Կրթական ծրագրի ավարտին ծառայողները կնշանակվեն Քրեական ոստիկանության ստորաբաժանումներում համապատասխան պաշտոնների։Փաստաթղթերն ընդունվում են մարտի 25-ը ներառյալ։