Նախագիծ. տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ համայնքային նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերում տեղակայված նախադպրոցական հաստատությունների այն մանկավարժական աշխատողերին, որոնք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կմ և ավելի հեռավորությամբ գտնվող հաստատությունում՝ նվազագույնը 0.5 հաստիքային դրույքով: Այն հաստատությունները, որոնք մանկավարժների ուղեփոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում ունեն տրանսպորտային միջոցներ և ՀՀ պետական բյուջեից ստանում են վառելիքի և (կամ) վարորդի աշխատավարձի և (կամ) այլ տրանսպորտային ծախսերի գծով փոխհատուցում, չեն հանդիսանա տվյալ ծրագրի շահառու: Մանկավարժական աշխատողի տրանսպորտային ծախսի փոխհատուցումը հաշվարկվում է յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար՝ երկու ուղղությամբ: Փոխհատուցման առավելագույն չափերը. Ամս

ական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր մանկավարժական աշխատողի համար չի կարող գերազանցել 20200 ՀՀ դրամը, իսկ երթևեկ օրերի թիվը՝ տարեկան 250-ը։ Տրանսպորտային ծախսի փոխհատուցման կարգի ընդունումը նպատակ ունի նպաստելու նախադպրոցական ուսումնական հաստատություններում մասնագիտական կադրերի բացի լրացմանը: Ներկայում նախադպրոցական ուսումնական հաստատություններում, համապատասխան որակավորմամբ մասնագետների բացակայությամբ պայմանավորված, շուրջ 450 չհամալրված հաստիքներ կան: Շահագրգիռ կազմակերպությունները և քաղաքացիները նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները կարող են ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մինչև մարտի 26-ը ներառյալ:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն