Նոր պրոդուկտներ Հայաստանի ապահովագրական շուկայում՝ «Նաիրի ինշուրանս»-ի եւ AXA համագործակցությամբ .banks.am

Հայաստանի ապահովագրական շուկան կհամալրվի նոր պրոդուկտներով, նորարար լուծումներով, ինչն էլ կնպաստի մեր երկրում ապահովագրական ոլորտի դինամիկ զարգացմանը: «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը ռազմավարական գործընկերություն է սկսել Եվրոպական խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկի՝ AXA Life and Health Reinsurance Solutions-ի հետ:-ը զրուցել է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանի եւ AXA-ի գլխավոր գործադիր տնօրեն Լորան Պոշա-Կոտիլյուի հետ զրուցել է Հայաստան այցի նպատակի, համագործակցության հնարավորությունների եւ նախանշված ծրագրերի մասին:Հայաստան այցի նպատակը եւ համագործակցության սկիզբըԼորան Պոշա-Կոտիլյու, AXA-ի գլխավոր գործադիր տնօրենՀայաստան այցիս նպատակը «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ ռազմավարական համագործակցության մեկնարկն է: Հայաստանյան ապահովագրական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի հետ գործընկերություն սկսելու որոշումը եղավ այն ժամանակ, երբ ապահովագրական ընկերությունների համաժողովներից մեկի ժամանակ ծանոթացա «Նաիրի ինշուրանս»-ի գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանի հետ: Մեզ համար կարեւոր էր ընդլայնել համագործակցությունը կովկասյան տարածաշրջանում: Քանի որ «Նաիրի Ինշուրանսը» ոլորտի առաջատարներից է, մենք որոշեցինք, որ տարածաշրջան մեր մուտքը հենց այս ընկերության հետ համագործակցությամբ իրականացնենք։ Հատկապես առողջապահական ապահովագրությունը մեր ընկերության համար բավականին խոստումնալից ուղղություն է եւ, գիտենք, որ Հայաստանում եւս տարեցտարի ավելանում են ապահովագրվողների քանակը: Մեր նպատակն է, որ Հայաստանի քաղաքացիներին հասանելի լինեն ոլորտում առաջարկվող ե՛ւ տեղական, ե՛ւ միջազգային պրոդուկտները: Նախատեսում ենք ունենալ տեղի առողջապահությանը միտված ապահովագրական փաթեթի ներդրում՝ «Նաիրի ինշուրանս»-ի հետ համագործակցությամբ: Մեր համագործակցության միտումն ավելի լայն հեռանկար ունի, որով կկարողանանք շուկան բարելավել՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների: Մանե Մարտիրոսյան, «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենAXA Life and Health Reinsurance Solutions-ի հետ համագործակցությունը սկսվել է դեռ ամիսներ առաջ եւ լիահույս ենք, որ այն ամրապնդելու է հայ-ֆրանսիական գործարար կապերը, մասնավորապես ֆինանսական-ապահովագրական ոլորտում: Համագործակցությունը հեռանկարային է, որը դրսեւորվելու է Հայաստանում ինչպես միջազգային եվրոպական փորձի, ապահովագրական շուկայում նոր պրոդուկտների, նորարար միջոցների ներդրմամբ, այնպես էլ ապահովագրական հեռանկարային շուկայում AXA-ի հնարավոր մասնակցությամբ։Իրականում համագործակցության պտուղը միշտ զարգացումն է: Մենք ցանկանում ենք ուժեղ եւ զարգացած ապահովագրական համակարգի ներդրում Հայաստանում, որը հնարավոր է աշխարհում ապահովագրության առաջատար համարվող AXA ապահովագրական ընկերության միջոցով։ Ապահովագրական շուկանԼորան Պոշա-ԿոտիլյուՀայաստանյան հանրային առողջապահական ապահովագրական շուկան դեռեւս մեկնարկային փուլում է, փոփոխություններն ընթացքի մեջ են, եւ լիահույս ենք, որ մասնավորի եւ պետականի աջակցությամբ հնարավոր կլինի ստանալ լավ արդյունք: Ինչ վերաբերում է հատկապես Արեւելյան Եվրոպայի ապահովագրական շուկային՝ այնտեղ իրավիճակն ավելի բարվոք է, որովհետեւ կա բավականին կայուն եւ ուժեղ համագործակցություն՝ պետականի եւ մասնավորի միջեւ: Քանի որ AXA-ն համագործակցում է ավելի քան 65 երկրի ապահովագրական ընկերությունների հետ, կարող եմ վստահ ասել, որ մեր ը

Նոր պրոդուկտներ Հայաստանի ապահովագրական շուկայում՝ «Նաիրի ին...

նկերությունը կարող է բերել իր միջազգային փորձը Հայաստան, հատկապես կյանքի եւ առողջության ապահովագրության ոլորտում, որտեղ ես եմ մասնագիտացած, ավելի վստահ եմ, որ տեսանելի կլինեն փոփոխությունները եւ հնարավորություն կտան ավելի դիմակայուն եւ ուժեղ ոլորտի կերտման: Մանե ՄարտիրոսյանՀայաստանյան ապահովագրական շուկան փոքր է, բայց զարգացող, դինամիկ եւ շատ բան ունենք սովորելու միջազգային ապահովագրական զարգացած շուկաներից: Ուստի կարծում եմ, որ բացառապես նորաստեղծ եւ զարգացած, կայուն համակարգերի համագործակցությունը կարող է արժեք ստեղծել։ Ծրագրերը եւ ճանապարհային քարտեզըՄանե Մարտիրոսյան«Նաիրի ինշուրանս»-ի եւ AXA ընկերության աշխատանքային խմբերն արդեն իսկ նախանշել են ճանապարհային քարտեզն ու կազմել կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը: Կարճաժամկետ պլաններում որոշակի քայլեր ենք իրականացրել եւ այսօր կարող ենք հպարտորեն ասել, որ մեր ընկերությունը բարեհաջող ավարտել է միջազգային համապատասխանության (compliance) գործընթացը եւ ունի բարձր արդյունքներ: Սրանից հետո սկսվելու է Հայաստան միջազգային հեղինակավոր մի պրոդուկտի ներմուծումը, որը հնարավորություն է տալու Հայաստանի քաղաքացիներին ապահովագրվել AXA-ում եւ օգտվել ամբողջ աշխարհում AXA-ի գործընկերների բարձրակարգ բժշկական ծառայություններից: Նման ծրագիրը բացառիկ է Հայաստանի համար: Կարծում եմ՝ այն օգտակար է լինելու եւ իր դրական արդյունքն է տալու ՀՀ քաղաքացիների առողջության պահպանմանն ու բուժմանը: AXA-ի հետ մեր գործընկերության հիմքում դրված է երկու բաղադրիչ՝ «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության զարգացում եւ վաճառքների խթանում, որն իրականացվելու է բացառապես հայ-ֆրանսիական գործարար կապերի ամրապնդմամբ եւ իր ուղղակի ազդեցությունն է ունենալու ինչպես երկրի տնտեսական միավորի վրա, այնպես էլ Հայաստանի քաղաքացիների համար բացառիկ հնարավորություն է ստեղծելու ունենալ եվրոպական բարձրակարգ բժշկական ծառայություն մատուցող գործընկերների կողմից սպասարկում: Մենք գիտենք, որ շատ հաճախ մեր քաղաքացիները մեկնում են Եվրոպա եւ մի շարք այլ երկրներ՝ բուժում ստանալու նպատակով։ Արդեն հասանելի է լինելու Հայաստանում ձեռք բերել AXA ապահովագրական ընկերության պրոդուկտը, ստանալ ընկերության քարտ, որով կանդամագրվեն աշխարհի ցանկացած կետում AXA ապահովագրական գործընկերների մոտ: Այդ քարտով անձը կստանա անսահմանափակ բժշկական ծառայություններ:Իսկ երկարաժամկետ ծրագրերում, ունենալով այս պահին արդեն հայ-ֆրանսիական հեղինակավոր համայնքի եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությունը, որը շատ եմ կարեւորում, AXA ապահովագրական ընկերությանը կկարողանանք ներգրավել Հայաստանի ֆինանսական շուկա։ Զարգացման մեր հեռանկարը միանշանակ բխում է այս երկու ռազմավարական միջոցառումից: Կարծում եմ, որ սա մեծ փոփոխություն է բերելու, զարգացնելու է ապահովագրական շուկան, ամրապնդելու է հայ-ֆրանսիական գործարար կապերը եւ ստեղծելու է նոր արժեքներ, ինչպես մեր տնտեսության, այնպես էլ քաղաքացիների համար:Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Նոր պրոդուկտներ Հայաստանի ապահովագրական շուկայում՝ «Նաիրի ին...



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն