Visa-ն և Telcell-ը գործարկում են համատեղ քարտեր Երևանի տրանսպորտում վճարելու համար .banks.am

Visa-ն՝ թվային վճարումների համաշխարհային առաջատարը, համագործակցելով Telcell-ի՝ Հայաստանի առաջատար ֆինտեխ ընկերության հետ, հայտարարել է Visa x Telcell քոբրենդային քարտի գործարկման մասին, որը թողարկվել է Ամիո Բանկի կողմից: Այս քարտը հայ բնակիչներին առաջարկում է հասարակական տրանսպորտի համար վճարելու հարմար և պարզ միջոց:Անկանխիկ վճարումներն այժմ հասանելի են քաղաքի բոլոր տրանսպորտային միջոցներում, ներառյալ ավտոբուսները, տրոլեյբուսները և մետրոն: Ուղևորները կարող են հեշտությամբ վճարել ուղեվարձը՝ հպելով իրենց Visa x Telcell քարտը տրանսպորտային միջոցներում տեղադրված վճարման տերմինալներին կամ մետրոյի անցարգելքներին: Առավել մեծ հարմարավետության համար ֆիզիկական քարտը կարող է տոկենիզացվել և ավելացվել Apple Pay կամ Google Pay թվային դրամապանակներում՝ թույլ տալով արագ և անվտանգ անհպում վճարումներ NFC տեխ
նոլոգիայով աշխատող սմարթ սարքերի միջոցով: Տոկենիզացված քարտային վճարումները տրանսպորտային ուղեվարձերի համար Երևանում հասանելի են հունվարի 1-ից:«Ոգեւորված ենք ներկայացնել այս նորարարական լուծումը մեր երկարամյա գործընկեր Telcell-ի հետ: Անկանխիկ վճարումների հնարավորությունը Visa քարտերով Երևանի հասարակական տրանսպորտում ոչ միայն բարելավում է ուղևորների առօրյա հարմարավետությունը, այլև համապատասխանում է Հայաստանում ֆինանսական ներառականությունը խթանելու մեր տեսլականին», - ասել է Կովկասի տարածաշրջանում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:Visa x Telcell համատեղ քարտը կարելի է գնել Telcell տերմինալներում, մետրոյի կայարաններում և Telcell մասնաճյուղերում՝ մարտի 10-ից սկսած: Ակտիվացումը կարող է կատարվել ցանկացած Telcell մասնաճյուղում կամ Telcell Wallet հավելվածի միջոցով: Քարտը կարելի է համալրել Telcell տերմինալների, Telcell Wallet հավելվածի և այլ բանկերի քարտերից կատարվող փոխանցումները միջոցով: